Armenian text to speach

Ռուսաստանում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսական կողմից մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության գլխավոր տնօրեն Դմիտրի Շուգաևը։

ՀԱՊԿ-ի մասով մենք բարձրաձայն էլ խոսել ենք։ Մեխանիզմները չաշխատեցին և իրավիճակը հանգեց նրան, ինչ ունենք։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Չենք մասնակցում, որովհետև մեր ժողովրդին ցայսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին»,- ասել է նա




Լրահոս