Armenian text to speach

Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը․ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։

«Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Պուտինն էլ նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն հետագա ուղիներ՝ ամրապնդելու իրենց հարաբերությունները՝ հակամարտությունը լուծելու համար։

Նա շեշտել է, որ Դոնալդ Թրամփը ակտիվորեն ներգրավված է հարաբերությունների կարգավորման գործընթացում։




Լրահոս