Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
«Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ խորն են և մեզ համար շատ կարևոր։ Ես կարծում եմ, որ դրանք դինամիկ զարգանում են մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների համատեքստում, այժմ, երբ վերջապես խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասել է Նիկոլ Փաշինյանը։





























