Թե ինչպես Կլիչկոն նոկաուտով հաղթեց Ալեքս Լեապաիին (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի վարկածով աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն գերմանական Օբերհաուզեն քաղաքում տեղի ունեցած մենամարտում հաղթանակ տարավ ավստրալացի Ալեքս Լեապաիի հանդեպ` վերջինիս նոկաուտի ենթարկելով 5-րդ ռաունդում:

Ինչպես հայտնում է BBC-ին, ապրիլի 26-ին կայացած մենամարտը, որը Կլիչկոյի կարիերայում 65-րդ հանդիպումն էր, նրա համար դժվար չի անցել: Կլիչկոն առաջին իսկ ռաունդում ավստրալացուն նոկդաուն է արել, սակայն վերջինս կարողացել է ոտքի կքնգնել:

կլիչկո

Հետագա ռաունդներում պարզ է դարձել, որ Լեապաին Կլիչկոյի համար բարդ հակառակորդ չէ, և որ ուկրաինացին լիովին վերահսկում է մարտը: Սակայն ցածր տեմպով ընթացած մենամարտն, այնուամենայնիվ, հասել է մինչև 5-րդ ռաունդ, որն էլ որոշիչ է դարձել:

Ավստրալացին ևս մեկ անգամ է նոկդաունի ենթարկվել: Նա ոտքի է կանգնել, սակայն մի քանի րոպե անց կրկին վայր ընկել նոկաուտից: Վլադիմիր Կլիչկոն, ով հերթական արագ հաղթանակն է գրանցել, արդեն 8-րդ տարին է պահպանում չեմպիոնական գոտին:




Լրահոս