Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի մարտի 17-ին։

Ըստ հայտարարագրի՝ տարվա սկզբում նա ունեցել է անշարժ գույք՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, որը ձեռք է բերել 2021 թվականին։

 

 

Տրանսպորտային միջոցների մասով ArmLur.am-ը պարզեց, որ պաշտոնյան 2024 թվականին ձեռք է բերել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա՝ 17,5 մլն դրամով։ Բացի այդ, նրա անունով հաշվառված է նաև 2012 թվականի արտադրության BMW ավտոմեքենա։

Հայտարարագրում նշված է նաև, որ Գրիգորյանը տարվա վերջում ունեցել է տրված փոխառություն՝ շուրջ 20.4 մլն դրամի չափով։

 

Բանկային միջոցների մասով ArmLur.am-ը հաշվարկեց, որ տարվա սկզբում նրա հաշվեհամարներում առկա գումարները կազմել են ընդհանուր շուրջ 1,888,627 դրամ, իսկ տարվա վերջում՝ տարբեր արժույթներով պահվող գումարների դրամային համարժեքը կազմում է 628,388 դրամ, ինչպես նաև՝ 1,035 եվրո։ Բացի այդ, նա հայտարարագրել է 19 մլն դրամ կանխիկ միջոց։

Պաշտոնյայի եկամուտները կազմել են ընդհանուր 12,649,429 դրամ, որոնք ստացվել են մի քանի աղբյուրներից՝

  • ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտից՝ 1,284,605 դրամ,
  • Քաղաքաշինության կոմիտեից՝ 10,846,280 դրամ,
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից՝ 518,544 դրամ։

Միաժամանակ ArmLur.am-ը պարզեց, որ պաշտոնյան ունի նաև վարկային պարտավորություններ․

  • փոխառության մնացորդ՝ 67,980,000 դրամ,
  • հիպոթեքային վարկ՝ 14,581,191 դրամ,
  • ևս մեկ վարկ՝ 9,214,814 դրամ։

Ընդհանուր վարկային բեռը կազմում է 23,796,005 դրամ։

 

Գործարար գործունեության մասով Գրիգորյանը հանդիսանում է «Առնի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր, սակայն այն փոխանցված է հավատարմագրային կառավարման՝ կնոջը՝ Անուշ Գրիգորյանին (պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականը)։ Նա նաև հանդիսանում է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ՝ որպես պետության ներկայացուցիչ։

Բացի այդ, ArmLur.am-ը պարզեց, որ նա անդամակցում է Շինարարների միությանը՝ որպես խորհրդի անդամ։

Կնոջ՝ Անուշ Գրիգորյանի հայտարարագիրը

ArmLur.am-ը ուսումնասիրել է նաև կնոջ ունեցվածքը։ Անուշ Գրիգորյանը հայտարարագրել  է 2017 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին՝ 7 մլն դրամով։

Նրա բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են ընդհանուր 309,506 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 5,5 մլն դրամ։

Աշխատանքային եկամուտները կազմել են 1,800,000 դրամ, որոնք ստացել է «ԳԵՈԷՔՍՊԵՐՏ» և «ԱՌՆԻ» ընկերություներից։

Միաժամանակ նրա վարկային պարտավորությունը տարվա վերջի դրությամբ կազմել է 8,205,000 դրամ։

ArmLur.am-ը, ամփոփելով տվյալները, արձանագրում է, որ պաշտոնյայի ընտանիքը հայտարարագրել է զգալի դրամական միջոցներ, անշարժ և շարժական գույք, ինչպես նաև բավականին մեծ վարկային պարտավորություններ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս