Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ՝ Արարատի մարզում, կա վիրավոր․ 55-ից ավելի կրակված պարկուճ․ ArmLur.am-ը դեպքի վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Կրակոցները մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն են։ ArmLur.am-ը դեպքի վայրում է։

Shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնել է, որ ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին՝ ասելով․

«Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Եվ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որն իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ գյուղում, ինչո՞ւ միայն գյուղում, նաև մարզում իրենց անուններն են շոշափվում։ Ո՞վ է տեսել, որ առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա, ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք, և դրա արդյունքում տեղի ունենա մեկ այլ հանցագործություն»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս