Այս պահին 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ պահանջելով փոխել Դավիթի կալանքը գոնե տնային կալանքի։
Դավիթ Մինասյանի դասընկերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են ամեն օր ակցիա իրականացնել, մինչև կլինի փոփոխություն։
Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։
18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Մյուս եղբայրը՝ Միքայելը, երեկ ազատ էր արձակվել։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում։





























