Լրանում է Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը։ 2016 թվականո ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով՝ խախտելով 1994 թվականի հրադադարը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններում։
Չորս օր տևած ինտենսիվ մարտերի ընթացքում կիրառվեցին ծանր զինտեխնիկա, հրետանի և անօդաչու սարքեր։ Հայկական կողմը դիմադրեց հարձակմանը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը, սակայն մարտերը բերեցին զգալի մարդկային և տարածքային կորուստների։
Ըստ էության՝ Արցախի Ապրիլյան Քառօրյա պատերազմը առաջին 6-րդ սերնդի պատերազմն է, որը մղվել է Հայկական կողմի դեմ։ Դրա 6-րդ սերնդի պատերազմ լինելու տեսակետն առաջ են քաշել մի շարք ռազմաքաղաքական վերլուծաբաններ։ Դրա համար հիմք են հանդիսացել նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունների վարումը, որն իրականացվել է ագրեսիվ ադրբեջանական կողմից
Ապրիլյան պատերազմը դարձավ շրջադարձային պահ հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունում։ Այն ցույց տվեց, որ հակամարտությունը մնում է պայթյունավտանգ, իսկ խաղաղության գործընթացը՝ խոցելի։ Այդ օրերին հայ զինվորներն ու սպաները ցուցաբերեցին անձնուրացություն և հերոսություն՝ պաշտպանելով հայրենիքը կյանքի գնով։
Հայ զինվորի թիկունքում՝ հասարակությունը ևս միավորվեց՝ աջակցելով առաջնագծին թե՛ նյութապես, թե՛ բարոյապես։
Քառօրյա պատերազմին հայկական կողմը տվեց 102 զոհ, 4 քաղաքացիական զոհ՝ որից երկուսը՝ անչափահասներ՝ 15-ամյա Լենա Նազարյանը եւ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը։ Մյուս երկու քաղաքացիական զոհերը՝ Ռազմելա եւ Վալերա Խալափյաններ ամուսիններն սպանվել են Թալիշում՝ իրենց իսկ տանը՝ դաժանաբար խոշտանգվելով ադրբեջանցի զինծառայողների կողմից։
4 օր տևած մարտերում հայ զինվորնեն իրենց դրսեւորեցին իսկական հերոսի պես, նրանցից ամեն մեկը աչքի ընկավ իր սխրագործությամբ։
Փառք ու պատիվ բոլոր նրանց ովքեր մարտի դաշտում պատերազմեցին մինչեւ վերջ, փառք ու պատիվ բոլոր նրանց ովքեր վերադարձան, փառք ու պատիվ եւ խունկ ու խոնարհում բոլոր նրանց վառ հիշատակին ովքեր չվերադարձան՝ անմահացան….
1․ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան
2․ Տիգրան Արամի Աբգարյան
3․ Արամ Արայիկի Աբրահամյան
4․ Հարություն Հովհաննեսի Աբրահամյան
5․Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան
6․ Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան
7․ Բագրատ Արթուրի Ալեքսանյան
8․ Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան
9․ Միշա Կամոյի Աղաջանյան
10․ Յուրի Անատոլիի Փարամազյան
11․ Արման Սեյրանի Անդրիասյան
12․ Ալեքսան Գևորգի Առաքելյան
13․ Աղասի Սարմենի Ասատրյան
14․ Սեդրակ Սերգեյի Ասրյան
15․ Ազնավուր Ռաֆիկի Բալայան
16․ Արմեն Մինասի Բեգլարյան
17․ Տիգրան Էդուարդի Բերակչյան
18․ Արգիշտի Արծվիի Գաբոյան
19․ Սաշա Վաչագանի Գալստյան
20․ Հրաչյա Վարդանի Գալստյան
21․ Արմեն Կառլենի Գասպարյան
22․ Նորիկ Ժորայի Գասպարյան
23․ Դավիթ Յուրիկի Գասպարյան
24․ Արթուր Գառնիկի Գևորգյան
25․ Անդրանիկ Մարատի Գրիգորյան
26․ Հայկ Ռուդիկի Գրիգորյան
27․ Մաքսիմ Վագիֆի Գրիգորյան
28․ Օնիկ Կարոյի Գրիգորյան
29․ Սերգեյ Գուրգենի Դաղյան
30․ Կարեն Պարգևի Դավթյան
31․ Բենիամին Ներսեսի Եղոյան
32․ Ժորա Արթուրի Եսայան
33․ Վահե Սամվելի Զաքարյան
34․ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյան
35․ Վարդան Սուրիկի Թադևոսյան
36․ Հայկ Վահանի Թորոյան
37․ Ռուբեն Աշոտի Իսկանդարյան
38․ Գոռ Կարապետի Կիրակոսյան
39․ Սարգիս Լազարի Խալաֆյան
40․ Հովսեփ Գեղամի Կիրակոսյան
41․ Դավիթ Ռազմիկի Հայրապետյան
42․ Նորայր Միքայելի Հաջիյան
43․ Գրիգոր Գևորգի Հարությունյան
44․ Նիկոլայ Սարգիսի Հովսեփյան
45․ Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյան
46․ Հրանտ Սամվելի Ղարիբյան
47․ Սուրեն Սիսակի Ճարատանյան
48․ Հովսեփ Ռաֆիկի Մայիլյան
49․ Նոդարիկ Արտաշի Մարգարյան
50․ Գագիկ Սուրիկի Մելքոնյան
51․ Սուրեն Գրիշայի Մելքումյան
52․ Մայիս Երջանիկի Միրզոյան
53․ Արամայիս Գրիգորի Միքայելյան
54․ Նարեկ Վարդանի Մկրտչյան
55․ Սասուն Ֆահրադի Մկրտչյան
56․ Գեղամ Ռաշիդի Մկրտչյան
57․ Գևորգ Աշոտի Մղդեսյան
58․ Ռուդիկ Բախշիի Մովսեսյան
59․ Հրաչյա Սամվելի Մուրադյան
60․ Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչ
61․ Վլադիկ Ստեփանի Նարինյան
62․ Կարեն Արտակի Ներսիսյան
63․ Եղիշ Արտավազդի Նիկալյան
64․ Աշոտ Կարապետի Շահբազյան
65․ Արմենակ Մերսի Ուրֆանյան
66․ Արտակ Այգավարդի Պետրոսյան
67․ Ռոման Վլադիմիրի Պողոսյան
68․ Ղարիբ Հայասերի Սահակյան
69․ Սարգիս Արմնեկաի Սահակյան
70․ Ադամ Խաչատուրի Սահակյան
71․ Վրեժ Վարդանի Սարգսյան
72․ Դավիթ Բագրատի Սարգսյան
73․ Նորիկ Զավեն Սարգսյան
74․ Նվեր Սարոյի Սիմոնյան
75․ Ազատ Քաջիկի Սիմոնյան
76․ Քյարամ Քյալաշի Սլոյան
77․ Մերուժան Արթուրի Ստեփանյան
78․ Գևորգ Գագիկի Վարդանյան
79․ Յուրի Անատոլի Փարամազյան
80․ Գագիկ Կոլյայի Փարսադյան
81․ Բորիս Ռաֆիկի Օզմանյան
Նանիկ Աղասյան























