Armenian text to speach

Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ պայմանագիր կնքելու գաղափարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունն այն երկրների հետ, որոնք օգտագործում են այդ երթուղին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ANA լրատվական գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին։

«Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և քննարկում է այս նեղուցն օգտագործող երկրների հետ պայմանագիր և վերահսկողության համաձայնագիր կնքելու գաղափարը», – նշել է նա։

Մեկնաբանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը՝ Հազրաթին նշել է, որ Վաշինգտոնի նպատակն, իր կարծիքով, նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունն ու երկրում ռեժիմի փոփոխությունն է։

«Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելով՝ ԱՄՆ նախագահը հետապնդում էր նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն և իշխանության փոփոխություն մեր երկրում, բայց նա չկարողացավ հասնել իր նպատակներին», – շեշտել է նա։

Խոսելով այն պատճառների մասին, թե ինչու, իր կարծիքով, ԱՄՆ-ն չի կարողացել արդյունքի հասնել, Հազրաթին մատնանշել է հասարակության համախմբումը։

«Ազգային համախմբվածությունն ու ժողովրդի միասնությունն ԱՄՆ նախագահ Թրամփի՝ այս նպատակին հասնելու անկարողության պատճառներից մեկն էր», – հայտարարել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցով նավագնացությունը դադարեցնելու մասին այն երկրների նավերի համար, որոնք աջակցում են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Մինչև իրավիճակի սրումը աշխարհի նավթի, կոնդենսատի և նավթամթերքի 15-20%-ը, ինչպես նաև հեղուկացված բնական գազի բեռնափոխադրումների ավելի քան 30%-ն անցնում էին այդ նեղուցով: Սահմանափակումների պայմաններում նավթի գինը կտրուկ աճել է:

 




Լրահոս