Փեզեշքիանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։
Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի և ընդգծել է, որ շուտով կուղարկվի մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ։
Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Իրանում իրավիճակի սրման վերաբերյալ և հույս հայտնել, որ հակամարտությունը արագ կկարգավորվի։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում արագ խաղաղության անհրաժեշտությունը։





























