2001-ի դեկտեմբերին ՀՀԿ-ն ընդունեց պատմական որոշում՝ էներգետիկ նպատակով Սևանա լճի բացթողումն արգելել, այն դեպքում, երբ 1996-ին բաց էր թողնվում 1.5 միլիոն 1.5 մետրի հավասարազոր ջուր. «Եթե ձեր հիշողությունը չի դավաճանում, դա երկու միլիարդ խորանարդ մետր է անում»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղից հիմնավորեց` ինչու է 1996-ին բաց թողնվել այդքան ջուր: «Ես չեմ ասում` ինչի համար է բաց թողնված, սակայն ցանկացած գաղափար կարելի է սևացնել ինչ ձևի ուզում եք: Հանկարծ դառաք բնության համար պայքարողների ջատագով, բայց բնությունը պահանջում է ռեսուրսի տրամաբանական օգտագործում»,- հակադարձեց Վարդան Այվազյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե ջուրը բաց չթողնվի, գյուղացիներին ինչ եք ասելու. «Հետո էլ արտագաղթից եք խոսում, հիմա ջուր չտանք, արտագաղթեն, կասեք` ջուր չտվեցիք»:
Այվազյանի խոսքով` ջրամատակարարման համակարգի ամբողջ ջրային ռեսուրսի ռեսուրսավճարը, բացի Սևանից, զրո է, իսկ մեր բնությունն արտադրում է մոտ 6.8-7 միլիոն խմ ջուր: «Ուզում եք ջրամբար պահել, պահե՛ք, ես ինչ միանգամից մեզ սկսեցիք կասկածել Ադրբեջանի հետ համագործակցության համար, միանգամից ձեռքի հետ գնդահարության հոդված էլ դրե՛ք»,- հայտարարեց Այվազյանը` հավելելով, որ պետք է կտրել այն մարդու ձեռքը, ով ջուր է գողանում:
Երբ Այվազյանից հետո ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ Վարդան Այվազյանը ևս ունի ձկնաբուծական ընկերություն, Այվազյանը Փաշինյանի ելույթից հետո հեգնանքով ասաց. «Բա չես հիշում, մենք միասին հիմնադրեցինք ձկնաբուծական ընկերությունը»: