Armenian text to speach

18-ամյա Դավիթի վիճակը վատացել է․ կրկին տեղափոխվում է հիվանդանոց․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթի վիճակը կրկին վատացել է, Աբովյան ՔԿՀ-ից տեղափոխվում է հիվանդանոց․ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Քիչ առաջ գրել էինք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին Արմավիրի բանտից տեղափոխել են Աբովյան ՔԿՀ։

Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։

Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Մյուս եղբայրը՝ Միքայելը, ազատ էր արձակվել։




Լրահոս