ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատները շարունակում են ձերբակալված մնալ։ Հայտնել էինք, որ Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել։
ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժողների հարազատների և մեղադրյալների միջև վիճաբանություն էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի։
Դրա հետևանքով վիրավորվել էին նաև դատական կարգադրիչները։ Կարգադրիչներից մեկը գլխի հատվածում վնասվածք էր ստացել։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
28 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Արդյունքում ձերբակալվածների թվում են եղել նաև ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր տղաները և այլ հարազատներ, որոնք շարունակում են մնալ ոստիկանությունում։
Քնար Մանուկյան





























