ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ից սկսված ռազմական գործողություններից հետո զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել, իսկ հակամարտությունը տարածվել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։
Ըստ վերջին տվյալների՝ Իրանում զոհվել է առնվազն 2076 մարդ, ավելի քան 26,500-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։
Իսրայելում զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ ավելի քան 6,500-ի։ Իրանական հրթիռային հարվածներից հատկապես տուժել են հարավային շրջանները, այդ թվում՝ Դիմոնա քաղաքը։
ԱՄՆ-ն հաստատել է տարածաշրջանում իր զինծառայողների շրջանում 13 զոհ և շուրջ 200 վիրավոր։
Հարվածներն ու հակահարվածները տարածվել են առնվազն ինը երկրների վրա, այդ թվում՝ Բահրեյն, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Օման, Կատար, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նշվում է, որ հարվածների մեծ մասը հաջողվել է խոցել։
Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է։
Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների, հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցնում ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին՝ դրանք համարելով «օրինական թիրախներ»։
Միևնույն ժամանակ, էներգետիկ օբյեկտների վրա հարվածների ֆոնին նավթի և գազի գները կտրուկ աճել են։
Փորձագետները նշում են, որ հակամարտությունը շարունակում է ընդլայնվել՝ սպառնալով տարածաշրջանային լայնածավալ ապակայունացմամբ։
Անի Վարդանյան




























