Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին դատավորների որդիներին մերժուն են. ԲԴԽ-ի առաջարկն ու ՍԴ -ի մերժումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Վազգեն Սահակյանը դատավոր չի նշանակվի։ ՍԴ-ն բավարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը ճանաչելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին հակասող։ Որոշումը հրապարակվել է քիչ առաջ։

Հիշեցնենք, որ Վազգեն Սահակյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու առաջարկ ԲԴԽ-ն ՀՀ նախագահին ներկայացրել է մարտի 12-ին։ ՀՀ նախագահը, սակայն, չի ստորագրել նշանակման հրամանագիրը և դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրականության հարցը։ Մենք հայտնել էինք, որ թեկնածուի բարեվարքությունը այնքան էլ լավ չի գնահատվել, սակայն ԲԴԽ-ն ներկայացրել էր նրա թեկնածությունը՝ առանց լուրջ հիմնավորումների։

Հիշեցնենք, որ մերժված դատավորի հայրը վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն է, որը 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը ,սակայն աղմկալի պատմության արդյունքում նրա հետ գործարքի գնացին ու հանեցին նախագահի պաշտոնից:
Մամուլը գրել էր,որ 2016 թվականին դատական համակարգում սկամդալային պատմություն եղավ։ Մասնավորապես , վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնն իջեցրել էին, նրան տալով սովորական դատավորի կարգավիճակ, քանի որ նա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ ,Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավոր Սամվել Ուզունյանը «պրոմխ» էին տվել։

Ըստ տեղեկությունների ասում են, թե ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ.Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։

Այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում էր գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս