Աբու Դաբիում հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքով ընկած բեկորներից վիրավորվել է տասներկու մարդ, հայտնում է ԱՄԷ կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ հաջողությամբ որսված օբյեկտի բեկորները ընկել են Աջբանի շրջանում։
«Իշխանությունները հաստատում են, որ միջադեպի հետևանքով Նեպալի 6 և Հնդկաստանի 5 քաղաքացիներ ստացել են թեթևից մինչև միջին աստիճանի վնասվածքներ, մինչդեռ մեկ նեպալցի լուրջ վնասվածք է ստացել», – նշված է X սոցիալական ցանցում գրառման մեջ։





























