
Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները նրան ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: “Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի ժողովրդավարության խորհրդանիշն է: Եվ ես կարծում եմ, որ Նոբելյան կոմիտեն ու Եվրոպայի երկրները կօգնեն բեկել ներկա իրավիճակը”,- իր բլոգում գրել է Ուկրանիայի գերագույն ռադայի պտգամավոր , Տիմոշենկոյի կողմնակից Յուլյա Կորոլեւսկայան:Պատգմավորը նշել է, որ Տիմոշենկոյի թեկնածության առաջադրման բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստվել եւ ուղարկվել են Նոբելյան կոմիտեին: Հիշեցնենք, 2011 -ին նոյեմբերի 11-ին Կիևի Պեչորսկի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: