Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական տերություններին, Հարավային Կորեային, Ճապոնիային, Բրազիլիային, Ավստրալիային և Կանադային, միավորվել և համատեղ դեմ դուրս գալ Միացյալ Նահանգներին, ձգտել անկախանալ նրանից։
«Այս օրակարգը Կորեայի, Ֆրանսիայի հետ կիսելով և ներգրավելով եվրոպական այլ երկրների, ինչպես նաև Կանադային, Ճապոնիային, Հնդկաստանին, Բրազիլիային, Ավստրալիային, մենք կարող ենք սկսել ձևավորել մի տեսակ երրորդ ճանապարհ», – ասել է Մակրոնը Յոնսեյի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ երկրները չպետք է չափազանց կախված լինեն Միացյալ Նահանգներից կամ որևէ կերպ տուժեն Վաշինգտոնի «անհետևողականությունից»։




























