Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սպանողն ասում է՝ ես չեմ, ի՞նչ եք անելու». հարց՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակի դատարանում ավարտվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատալսումը։ Գործով կա երկու մեղադրյալ՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և 31-ամյա Նարեկ Օհանյանը։

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը պարբերաբար հայտարարում է, որ սպանության հետ կապ չունի, այսօր ևս դատարանում հայտարարեց, որ կապ չունի։ ArmLur.am-ը գործով մեղադրող դատախազ Անդրանիկ Շահբազյանին հարց ուղղեց՝ ինչ է պատրաստվում անել դատախազությունը, քանի որ սպանություն կատարողն ասում է՝ վախից է ասել, որ ինքն է սպանել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք սա նոր քրգործ հարուցելու հիմք չէ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս