Աջափնյակի դատարանում ավարտվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատալսումը։ Գործով կա երկու մեղադրյալ՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և 31-ամյա Նարեկ Օհանյանը։
Նիստի ավարտից հետո մեղադրյալ Գևորգ Հարությունյանին ArmLur.am-ը հարց ուղղեց․ «Եթե դուք չեք, անու՛ն տվեք»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























