Իրանի պետական IRIB հեռուստաալիքը հաղորդել է, որ Թեհրանի մի քանի շրջան ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը։
Հեռարձակողի տվյալներով՝ տուժած շրջանների թվում են Իրանի մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող Մեհրաբադը, հյուսիսում գտնվող Վելենջակը, որտեղ հարված է հասցվել Շահիդ Բեհեշթիի համալսարանին և Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Թելու շրջանը։





























