Armenian text to speach

Կասեցվել է «Աշոտ Երկաթ» հանրային սննդի օբյեկտի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հրանտ և Էդվարդ» ՍՊ ընկերությանը պատկանող «Աշոտ Երկաթ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Թերակղզու տարածք):

Արձանագրվել է, որ այս օբյեկտի խոհանոցի պատերը և առաստաղը նորոգ վիճակում չեն, եղել են կեղտի կուտակումներ, պատրաստվող կերակուրի մեջ մասնիկների թափվելու վտանգ։

«Աշոտ Երկաթ»-ի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին:

Խախտումների վերացման համար հաստատվել է ժամկետ:




Լրահոս