
Ռուսաստանյան «Ռազգուլյայ» ագրոհոլդինգի բարձրաստիճան անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել «առանձնապես խոշոր չափսերի մեքենայությունների» հոդվածով: Այս մասին РИА Новости –ին հայտնել են ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունում:
Ենթադրվում է, որ ընկերության ղեկավարները ֆիկտիվ իրավաբանական անձանց հետ պայմանագրեր են կնքել գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերման համար, որոնց ընդանուր գումարը կազմել է 20 միլիարդ ռուբլի (556 մլն դոլար): Քրեական գործում շոշափվում են ընկերության ղեկավարների, այդ թվում` նախկին նախագահ Իգոր Պոտապենկոյի անունները, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Միևնույն ժամանակ «Ռազգուլյայի» մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ ընկերության գլխավոր և ֆինանսական տնօրենները աշխատում են սովորական ռեժիմով: