Քանաքեռ ՀԷԿ–ում ջրասուզակն ու փրկարարները ջրամբարում հայտնաբերել են երկու ջրահեղձ եղած երիտասարդների մարմիններ։
Ըստ Գագիկ Շամշյանի, ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է երիտասարդներից մեկն անզգուշաբար ընկել ջրամբարը։
Ընկերը նետվել է, որպեսզի փրկի նրան, սակայն չի կարողացել։
























