ՌԴ-ում հետախուզվող հայազգի գիտնականը Գերմանիայում մրցանակ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ապրող բնապահպան Սուրեն Ղազարյանը, ով հետախուզվում է ՌԴ կողմից, այժմ բնակվում է Գերմանիայում:

BBC-ին տված հարցազրույցում գիտնականը նշալ է, որ մտադրւթյուն չուներ Ռուսաստանում քաղաքականությամբ զբաղվել: Բնապահպանը հայտնի է իբրև «Տոկարևի ամառանոցի» և սևծովյան ափերին «Պուտինի դղյակի» կառուցման հակառակորդ:

Այսօր Ղազարյանին է շնորհվել Goldman Environmental Prize հեղինակավոր բնապահպանական մրցանակը: 10 տարում Ղազարյանը դժվարին ճանապարհ է անցել՝ գիտական աշխատողից մինչև քաղաքական գործիչ, ընդդիմադիր, «Խուլիգան», «արտասահմանյան գործակալ» և քաղաքական վտարանդի: Դեռևս 2000-ի սկզբներին Ղազարյանը ոչ մի կապ չուներ քաղաքական ընդդիմության հետ: Նա Նալչիկի գիտահետազոտական ինստիտուտում զբաղվում էր չխչիկներով, իսկ նրա հասարակական գործունեությունը վերաբերում էր կենսաբանական բազմազանության ապահովմանը:




Լրահոս