Սարսափելի դեպք Եղնիկներ զորամասում (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է “Եղնիկներ” զորամասում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին, երբ ենթասպա Արմեն Թովմասյանը դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելով այնպես է վնասել այն, որ զինվորը կորցրել է տեսողական օրգանը:  Չենք լռելու-ի ակտիվիստներն այսօր այցելեցին Մալայանի անվան աչքի կենտրոն, զրուցեցին զինվորի և նրա հարազատների հետ: Նարեկի հայրը` Անդրանիկը, պատմեց, որ զորամասի ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը ցանկացել է  Նարեկին վերակարգ նշանակել, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ նոր է իջել դիրքերից: Ի պատասխան դրան, Արմեն Թովմասյանը հետևից անսպասելիորեն մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերևից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Ի դեպ, դա ընդունված պրակտիկա է Հայաստանի զինված ուժերում:Հոր խոսքերով, հարվածած սպայի ընկերներն ու բարեկամներըը ողջ օրը զանգում են իրեն` հորդորելով ներել:Ըստ Անդրանիկ Ավետիսյանի, այս օրերի ընթացքում պաշտպանության նախարարությունից որևէ մեկն իրենց չի այցելել: Զանգերին չի պատասխանում նաև ՊՆ-ի 1-88 այսպես կոչված ,շուրջօրյա թեժ գիծըե:Հատկանշական է, որ Արմեն Թովմասյանն ազատության մեջ է, դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել:




Լրահոս