
armlur.am -ին Արցախի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալյանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 13-ի եզրակացությունները, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Զոյա Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին:Նախագահը Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի 2011թ. դեկտեմբերի 13-ի որոշումները, դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` դատավորների թեկնածուների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները հաստատելու մասին: