Ցանկանում եմ վրեժ լուծել նախորդ պարտությունների համար. Արթուր Աբրահամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը boxingscene.com կայքի հետ զրույցում խոսել է Նիկոլա Սյեկլոցայի հետ առաջիկա մենամարտի մասին։

Նշենք, որ մենամարտը կկայանա մայիսի 3-ին Բեռլինում։

«Լավ մարտավարություն ունեմ, և դա պարզ դարձավ Շտիգլիցի հետ վերջին մենամարտի ժամանակ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում քննադատները։ Սյեկլոցան լավ տեխնիկա ունի, սակայն դա բավական չէ ինձ հաղթելու համար։ Ո՞վ է աշխարհի չեմպիոնը՝ նա՞, թե՞ ես։

Բազմաթիվ բռնցքամարտիկներ սիրում են շատ խոսել, սակայն ռինգում նրանք ոչինչ են։ Ցանկանում եմ վրեժ լուծել նախորդ պարտությունների համար։ Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ, միայն ինքս ինձ: Ցանկանում եմ ցույց տալ, որ դեռ հաղթանակների մեծ ծարավ ունեմ։ Կկարողանամ հանգստանալ, երբ դառնամ 40 տարեկան», – նշել է նա:




Լրահոս