Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանի կանգառում սպանված Սարգիս Զեյնալյանի հարազատները կալանավորվել են․ Չարենցավանի դատարանի ծեծկռտուքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատներից Կարեն Զեյնալյանը, սպանված Սարգիս Զեյնալյանի քեռին եւ եւս մեկ անձ կալանավորվել են Չարենցավաի դատարանում ծեծկռտուք կազմակերպելու քրեական վարույթի շրջանակներում։

ArmLur.am-ը գրել էր, որ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատները մոտ 29 անձ ձերբակալվել էին։ Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ ծեծկռտուք կազմակերպելու դեպքով ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժողների հարազատների և մեղադրյալների միջև վիճաբանություն էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Դրա հետևանքով վիրավորվել էին նաև դատական կարգադրիչները։

Կարգադրիչներից մեկը գլխի հատվածում վնասվածք էր ստացել։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Արդյունքում, 3 անձ , որոնց մեջ է ՍԴ դատավորի Արտակ Զեյնալյանի հարազատները կալանավորվել են:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս