Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակողն ու «ավտոմատը» չկան․ Աջափնյակի աղմկահարույց կրակոցներից 1․5 ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակի աղմկահարույց կրակոցներից անցել է 1,5 ամիս, սակայն մինչ օրս չկա ինքնաձիգը ու դրանով կրակող անձը: Վերջինիս դեռ փնտրում են:

Փետրվարի 18-ին Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է: Ողջ իրավապահ համակարգը զարմացած է, թե ինչպես կարող է ոչինչ չասող թեմայի շուրջ այսքան երիտասարդներ փորձեն զենքով «հաշիվ մաքրել» միմյանցից: Բանն այն է, որ մասնակիցներից մեկի ընկերուհու աղջկան են մոտեցել, ու նա զգուշացրել է իր ընկերուհու աղջկանից հեռու մնալ, չմոտենալ, սակայն զգուշացումները չեն ազդել ու բանը հասել է զինված հանդիպմանը:

Ի դեպ, աղմկահարույց տեսանյութում նկատում ենք, որ ինքնաձիգը ձեռքին տղամարդը կրակում է մյուս խմբի տղաների վրա, սակայն ինքնաձիգը ձեռքին տղամարդուն իրավապահները դեպքից անցել է 1,5 ամիս, սակայն մինչ օրս չեն հայտնաբերել:

Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտեցին , որ 2026 թվականի փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցված 20 անձի նկատմամբ: 4 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառված կալանքը, որից երեքով հայտարարված է հետախուզում: 7 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառված տնային կալանքը՝ համակցված այլ խափանման միջոցներով: 9 անձանց նկատմամբ ընտրված են այլ խափանման միջոցներ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս