Armenian text to speach

18-ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ։ Այս մասին  ArmԼur.am-ին ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Մյուս փաստաբանը՝ Լուսինեն, հանդիպել է Դավիթին․ այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել։ Դա ըստ մեր վիզուալ տեսածի եմ ասում։ Բժշկական փաստաթղթերը մեզ չեն տրամադրել, որ ըստ դրա ասեմ», – մանրամասնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու համար։




Լրահոս