
Պետդումայի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոման Խուդյակովը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին, խնդրելով «իրավական գնահատական» տալ բելոռուսական «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի ղեկավար Սերգեյ Միխալոկի` Իժևսկում կայացած համերգի ժամանակ արված արտահայտություններին:
Դեպուտատի խոսքով, Միխալոկը բացականչել է «Կեցցե Ուկրաինան» և ռուս հանդիսատեսներին անվանել «կայսրական իմբիցիլներ»: Սակայն խմբի մամլո քարտուղար Ալեքսանդր Բերգերը BBC-ին ասել է, որ մեղադրանքը անհիմն է:
«Եթե դատախազությունը կամ ինքը՝ պատգամավոր Խուդյակովը, ինչ-որ տեղից գտնեն Իժևսկի համերգի ամբողջական տեսագրությունը, ապա կհայտնաբերեն, որ այն ամենը, ինչում նա մեղադրում է «Լյապիս Տրուբեցկոյ» խմբին և նրա ղեկավար Սերգեյ Միխալոկին, Իժևսկում տեղի չի ունեցել», – ասել է Բերգերը: