Կոնվերս Բանկին հերթական անգամ շնորհվել է SWIFT փոխանցումների որակի գերազանցության STP Excellence Award մրցանակը Commerzbank-ի կողմից: Մրցանակը վկայում է 2025 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների քանակական և որակական համապատասխանության, ինչպես նաև բարձր կատարողականի ապահովման մասին։
Այս ձեռքբերումը կարևոր նշանակություն ունի ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ միջազգային փոխանցումների որակը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացում, այլև գործընթացների հստակ կազմակերպում և թիմի բարձր մասնագիտական պատրաստվածություն։
«Այս մրցանակը կարևոր գնահատական է մեր թիմի հետևողական աշխատանքի և միջազգային փոխանցումների ոլորտում մեր կայուն արդյունքների համար։ Շարունակելու ենք պահպանել և զարգացնել մեր գործընթացներն ու կարողությունները՝ մեր հաճախորդներին տրամադրելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ և ամրապնդելով ոլորտում առաջատար դիրքերը», — նշել է Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: (Գ)

























































































