
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանին:
Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Ե. Զախարյանին «հրահանգել է» հավաքել իրերն ու պատրաստվել նախարարությունում աշխատելու համար:
Ե. Զախարյանը սպասում է պաշտոնական նշանակմանը:
Armlur.am-ը փորձեց տեղեկությունը պարզել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարից, ով ասաց. «Դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես նման տեղեկություն չունեմ»: