Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրմալուի պայթյունի գործով նոր քրեական գործ․ ո՞ր պաշտոնատար անձինք են թերացել․ փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործով նոր քրեական գործ է հարուցել։ Ի՞նչ պետք է անեին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք, որպեսզի կանխվեր առևտրի կենտրոնի պայթյունը և 17 անձ չմահանար։

Մեր ձեռքում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի արձանագրությունը, որով նախաքննական մարմինը նախաձեռնել է քրեական վարույթ և քննում է, թե ինչու տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձինք աչք փակեցին առևտրի կենտրոնի խախտումների վրա, որոնք ճակատագրական դարձան 17 քաղաքացու համար։

Հիշեցնենք, որ 2021 թ․ ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023 թ․ փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի․ Մ․-ն հայտնվեց մեղադրյալի աթոռին։

Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը։ «Խոշոր ձկները» մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավապահներն այդպես էլ չկարողացան առաջ քաշել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս