Քննչական կոմիտեն հաստատում է , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպի գործով պաշտոնից ազատվեց Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարած վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմնկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն եւ նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։ Հիշեցնենք,որ կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։
Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































