
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածուների գրանցման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքնաառաջադրվում է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ առաջադրում է իր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը:
«Շատ լա՛վ, կենացները քաղցրանում են»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն առաջադրում է Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
Սոնա Դավթյան