67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է գումարվել:
Նիստին հրատապության կարգով քննարկվել է 4 նախագիծ. դրանցից մեկը վերաբերել է Ընտրական օրենսգրքին:





























