Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը՝ հիմնվելով անցյալի բացասական փորձի վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը, հատկապես հաշվի առնելով (2025) հունիսի փորձը, երբ ռազմական գործողությունները վերսկսվեցին կեղծ պատրվակներով», – ընդգծել է դիվանագետը։





























