
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում: Վրացական կողմի հավաստմամբ աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: