Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:
Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնեցին․ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:

























































































