Armenian text to speach

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ Իրանը հաստատել է Իսլամաբադում կայանալիք բանակցություններին մասնակցելու իր մտադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը իր գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ նշել է, որ Իրանից հաստատում է ստացել , որ երկիրը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։

Շարիֆը նշել է, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հաստատել է, որ Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորելու նպատակով ընթացող բանակցություններին։

Ավելի վաղ Շարիֆը հայտարարել էր, որ պատվիրակություններին հրավիրել է ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների: Թեև իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ բանակցությունները կարող են երկարաձգվել, սակայն նրանք նշել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում պատերազմի ավարտ:

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս