
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից armlur.am -ին հայտնեց, որ դեկտեմբերի 14-ին, ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով:Փաստի առթիվ ԼՂՀ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստած նյութերով, ՀՀ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրօր-ի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով այսօր հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:Հիշեցնենք, որ երեկ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: