Armenian text to speach

Իսրայելը հարվածել է Բեյրութին և նրա արվարձաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«Բեյրութի հարավային արվարձաններում հարվածներ են հասցվել միաժամանակ ութ թաղամասի։ Մեկ հրթիռ ընկել է Հայսելում թաղամասի սուպերմարկետի վրա, կան զոհեր և վիրավորներ», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերին:




Լրահոս