Armenian text to speach

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Նոր Խարբերդի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. նոյեմբերի 20-ից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Արղության փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 37-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու, որը մարտի 23-ից հետախուզվում էր պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 6-ին Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել, ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Լրահոս