Armenian text to speach

Իրանը պլանավորում է գործողություն Իսրայելի դեմ՝ Լիբանանի վրա հարձակումների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը քննարկում է Իսրայելի դեմ գործողությունը՝ կապված Լիբանանի վրա հարձակումների հետ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

«Իսրայելական բանակի կողմից Լիբանանի և այդ երկրի Իսլամական դիմադրության շարժման դեմ ժամանակավոր հրադադարի խախտման հետ կապված՝ Իրանը քննարկում է Իսրայելի ռազմական դիրքերի դեմ զսպող գործողություն իրականացնելու հնարավորությունը», – հաղորդել է գործակալությունը։

Չորեքշաբթի առավոտյան Իսրայելը հարվածներ էր հասցրել Լիբանանի հարավում գտնվող տասից ավելի բնակավայրի:




Լրահոս