Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկու հոգի տեղում մահացել է, որոնք եղել են ՊՆ զինծառայողներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի էլ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «DAF» բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։
Մանրամասները՝ տեսանյութում․





























