Լիբանանում հրադադարը տարածաշրջանային հրադադարի վերաբերյալ իրանական համաձայնագրի կետերից մեկն էր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու իր 10 կետանոց ծրագրի ընդհանուր դրույթները, որոնց հիմնական պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է», – գրել է պետության ղեկավարը իր Telegram ալիքում։





























