
ԱԺ նախագահի պաշտոնի համար ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից բավականին հետաքրքիր ելույթ ունեցավ: Առաջին հերթին նա ներկայացրեց իր կենսագրությունը, հետո իր ձեռբերումների մասին խոսեց: Ասաց, որ իր վարչապետության տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի մակարդակն ամենաբարձրն էր ԱՊՀ երկրների շրջանում:
Սեփականաշնորհման գործընթացի մասին խոսելիս Բագրատյանն ասաց. «Մի կրպակ անգամ չեմ վերցրել ինձ այդ տարիներին»:
Նա խոստացավ ընտրվելու դեպքում ընդլայնել պատգամավորների իրավունքները: Բագրատյանի ելույթից հետո Շարմազանովը հայտարարեց, որ տիկին Զոհրաբյանը հիացավ Բագրատյանի ելույթով: