
1978 -ին Ատլանտայից Ալյասկայի Անքորիջ քաղաք ուղարկված նամակը վերջապես գտել է հասցեատիրոջը:Ամերիկացի փոստատարներն ապշած են, թե ինչպես է այն 33 տարի անց տեղ հասել:Նամակն ամուսիններ Ջեյմս եւ Բեթի Ուիլսոններին են ուղարկել նրանց հարազատները: Ի դեպ, Ջեյմս Ուիլսոնը մահացել է այս տարվա ամռանը`այդպես էլ չիմանալով նամակի գոյության մասին: Նրա այրին, ով ներկայում բնակվում է Արքանզասում, նամակի մասին իմացել է իր ընկերուհուց, քանի որ նա բնակվում է Ուիլսոնների`Անքորիջի տանը:Երկար ճամփորդած նամակը տիրոջը հանձնելու համար Անքորիջ է ուղեւորվել Ուիլսոնների դուստրը: